Աշխարհ

24.09.2015 09:45


Սիրիայում առաջին անգամ ռուսական անօդաչուներ են կիրառել գրոհայինների դեմ

Սիրիայում առաջին անգամ ռուսական անօդաչուներ են կիրառել գրոհայինների դեմ

Սիրիական բանակն առաջին անգամ գրոհայինների դեմ ռուսական անօդաչու ինքնաթիռներ է ուղարկել։ Այս մասին գրում է «Agence France-Presse»–ը։

Նշվում է, որ Մոսկվայից բերված անօդաչուներն օգտագործվել են երկրի հյուսիսում և արևելքում, սակայն չի հստակեցվում դրանց տեսակը, ինչպես նաև այն, թե ինչպես է ավարտվել այդ գործողությունը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կարծիք էր հայտնել, որ ԱՄՆ–ը սկսել է հաշվի առնել Ռուսաստանի փաստարկները Սիրիայի հարցով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը