Մեկնաբանություն

24.09.2015 13:30


Բաքուն լյուստրացիա է անում

Բաքուն լյուստրացիա է անում

Հայաստանյան քաղաքական ու լրատվական դաշտի մի շարք ներկայացուցիչների համար շատ նորաձև է լյուստրացիայի մասին խոսելը։ Այդպես համ էլ ինքնիշխանության ջատագովներ են ուզում ներկայանալ։ Բայց դա կեղծ օրակարգ է։

«Իմպերիալիստական Ռուսաստանի» դեմ պայքարող և «լյուստրացիայի» կողմնակից սուբյեկտները հիմնականում «արևմտամետ» շրջանակներն են, որոնք, իբր, պայքարում են ռուսական ԿԳԲ–ի դեմ և լյուստրացիայի միջոցով ուզում են բացահայտել ԿԳԲ–ի գործակալներին։

Ուշագրավն այն է, որ լյուստրացիայից հիմնականում խոսում են մարդիկ, ովքեր ունեն Բ26–ի հաճախորդի կարգավիճակ։ Դա տեղի է ունենում Պուտինի հրաժարականը պահանջող «դհոլային» կոդի շրջանակներում («Սերժն ի՞նչ կապ ունի ...»)։

Ուշագրավ է նաև այն, որ լյուստրացիայի գաղափարը խրախուսվում է իշխանության վերին օղակին կցված լրատվամիջոցների կողմից։

Լյուստրացիայի թեման, հետևաբար, ներքաղաքական «մուտիլովկաների» տարածման նպատակով է «ռասկրուտկա արվում», որպեսզի «հիմնավորվի» «Սերժ Սարգսյանն ի՞նչ մեղավոր է. ամեն ինչի համար պատասխանատու է Ռուսաստանը, որը չի թողնում, որ մենք գնանք լուսապայծառ ԵՄ» հեքիաթը։

Դավաճան Վահան Մարտիրոսյանի գործունեությունը ցույց տվեց, որ մենք, այո՛, ունենք լյուստրացիայի կարիք։ Պետք է բացահայտել Թուրքիայի ու Ադրբեջանի օգտին «քաղաքացիական», «ընդդիմադիր» և «արևմտամետ» դիրքերից աշխատողներին։ Ընդ որում՝ դրանց բացահայտելը դժվար չէ։ Ընդամենը պետք է տեսնել, թե ովքեր են կցվել իշխանության ներսում առկա «առաջադեմ» հատվածին ու մի լավ տնտղել նրանց։

Ալիևն, ի դեպ, իրեն խիստ անհրաժեշտ պահին լյուստրացիա արեց՝ բացահայտելով Վահանին։

Ու հիմա, եթե մենք ուզում ենք պաշտպանել ազգային անվտանգությունը, ապա պետք է քանդել այն կծիկը, որը ստեղծվել է, ու նպաստել վահանների առաջացմանն այս իշխանությունների, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ջանքերով։ Բաղրամյան 26–ում, անշո՛ւշտ, այդպես չեն ուզել, բայց այդպես ստացվել է գաղջ մթնոլորտի ստեղծման արդյունքում։ Երբ դու ծախու միջավայր ես ձևավորում, ապա այդ պայմաններում կհայտնվեն նաև հայրենիքի դավաճաններ, ովքեր ավելի շատ փողի դիմաց կծախվեն թշնամի երկրին։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ «Անկախ» լրատվամիջոցները հիմա տանում են այն «գիծը», թե Վահանին հաստատ Ռուսաստանն օգնած կլինի «վեռբովկա» լինել։ Այսինքն՝ կրկին առաջ է մղվում «Սերժն ի՞նչ կապ ունի. սաղ Կրեմլն ա մեղավոր» կոդը, որը կրկին գործունեության պարարտ հող է ստեղծում Ադրբեջանի հատուկ ծառայությունների համար։

Այս խորագրի վերջին նյութերը