Աշխարհ

24.09.2015 16:01


Ներգաղթյալների 5–ամյա դուստրը ճեղքել–հասել է Հռոմի պապի մոտ (տեսանյութ)

Ներգաղթյալների 5–ամյա դուստրը ճեղքել–հասել է Հռոմի պապի մոտ (տեսանյութ)

Վաշինգտոնում, որտեղ այցով գտնվում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, մարդկանց հոծ բազմությունը ճեղքել, արգելապատնեշն անցել ու պոնտիֆիկոսի մոտ է փորձել հասնել մի աղջնակ՝ նամակը ձեռքին։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։ Պարզվել է, որ 5–ամյա աղջնակը ներգաղթյալների ընտանիքից է։

Անվտանտգության աշխատակիցները, տեսնելով աղջկան, կանգնեցրել են նրան, սակայն Հռոմի պապը նշան է արել, որ թողնեն՝ մոտենա։

Աղջիկը Հռոմի պապին խնդրել է, որպեսզի նա համոզի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ վերանայելու երկրի դիրքորոշումը՝ կապված ներգաղթյալների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը