Քաղաքական

24.09.2015 22:53


Նոյեմբերյանը մթության մեջ է

Նոյեմբերյանը մթության մեջ է

Այս պահին կրակոցներ են տեղում նաև Նոյեմբերյան քաղաքի վրա: Շրջակա գյուղերի վրա տեղացող կրակահերթերը չեն դադարում, ու թշնամին անցել է նաև Նոյեմբերյանին: Քաղաքը հայտնվել է լուսաքողարկման մեջ, շատերը տեղափոխվել են նկուղներ: Այս մասին հայտնում է «Newsbook.am»–ը։

Ինչպես տեղեկացրեց գրող-ազատամարտիկ Սամվել Բեգլարյանը, ով ապրում է Նոյեմբերյանում, իսկապես շատերը վախեցած են, որովհետև վտանգ կա, որ հակառակորդը կանցնի նաև մեծ տրամաչափի զենքերից քաղաքի գնդակոծմանը:

Այս պահի դրությամբ՝ հայկական կողմը պատասխան գործողությունների չի դիմել։

Մանրամասները՝ «Newsbook.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը