Աշխարհ

25.09.2015 10:14


Մեքքայի զոհերի թիվը հասել է 719–ի

Մեքքայի զոհերի թիվը հասել է 719–ի

Մեքքայում նախօրեին տեղի ունեցած հրմշտոցի ժամանակ մահացած ուխտավորների թիվը հասել է 719–ի, վիրավորների թիվն անցնում է 800–ից։ Այս մասին գրում է «Վեստի»–ն։

Պատճառը, Սաուդյան Արաբիայի ՆԳՆ–ի փոխանցմամբ, ուխտագնացների կողմից կրոնական արարողությունների ժամացուցակի խախտումն է եղել։ Հրմշտոցը սկսվել է քարերի նետման ծիսակարգի ընթացքում։

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին հայտարարել է, որ Մինայի հովտում տեղի ունեցած ողբերգության պատճառն անփութությունն էր և սաուդյան իշխանությունների սխալ գործողությունները։

«Ռոսսիա 24»–ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի թագավորը հանձնարարել է վերանայել ուխտագնացության անցկացման կանոնները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը