Աշխարհ

25.09.2015 11:09


Ինդոնեզիայում 62 մարդ է տուժել 6,6 մագնիտուդով երկրաշարժի պատճառով

Ինդոնեզիայում 62 մարդ է տուժել 6,6 մագնիտուդով երկրաշարժի պատճառով

Ինդոնեզիայում՝ Արևմտյան Պապուա գավառի մոտ, 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Բացի այդ, հիմնական հարվածին 2 ցնցում է հաջորդել՝ 4,3 և 3,9 մագնիտուդով։

Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Սորոնգ քաղաքից 28 կմ հեռավորության վրա՝ 24 կմ խորությամբ։ Ցունամիի վտանգ չկա։

Ինդոնեզական գործակալությունը հաղորդել է, որ բնակիչները զգացել են ցնցումները 15 վայրկյանի ընթացքում. քանդվել են որոշ տների պատեր, կոտրվել ապակիներ։

Վերջին տվյալներով՝ տուժել է 62 մարդ, վնասվել 200 տուն։ Այս մասին հայտնում է «Սինխուա»–ն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը