Աշխարհ

26.09.2015 19:19


«Smells Like Teen Spirit»–ը՝ բոլոր ժամանակների ամենակատարյալ հիթ (տեսանյութ)

«Smells Like Teen Spirit»–ը՝ բոլոր ժամանակների ամենակատարյալ հիթ (տեսանյութ)

Աշխարհահռչակ «Nirvana» խմբի «Smells Like Teen Spirit» երգը ճանաչվել է բոլոր ժամանակների ամենակատարյալ հիթ։ «Daily Mail»-ի փոխանցմամբ` այդ մասին են վկայում «Fiat» ընկերության պատվերով բրիտանացի ծրագրավորող Միք Գրիերսոնի կողմից իրականացված հետազոտության արդյունքները։

Համակարգչային վերլուծության շնորհիվ հաջողվել է պարզել, որ հիթ դարձած երգերի մեծ մասի տեմպը հավասար է րոպեում 120 հարվածի։ Բացի այդ, նրանցում օգտագործվում են մի քանի հիմնական ակկորդներ, մաժոր բանալի և բարձր տոնայնություն:

Գրիերսոնը նաև ընդգծել է, որ նման ստեղծագործությունների հիմնական առանձնահատկությունն այլ երգերին նրանց աննմանությունն է։

Նշվում է, որ այդ ցանկում են նաև «Ջոն Լենոնի «Imagine» և «U2» խմբի «One» երգերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը