Աշխարհ

26.09.2015 14:45


Գիտնականներ. նորածինները հատուկ են ստիպում ծնողներին ժպտալ

Գիտնականներ. նորածինները հատուկ են ստիպում ծնողներին ժպտալ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո համալսարանի գիտնականները մի շարք ուսումնասիրությունների ադրյունքում եկել են այն եզրակացության, որ նորածինները ժպտում են ոչ թե արձագանքելով ծնողների դեմքի արտահայտությանը, այլ պլանավորելով և ընտրելով այն պահը, երբ մայրերն ու հայրերն ի պատասխան կժպտան:

«PLоS ONE» պարբերականում հրապարակված տվյալների համաձայն` ուսումնասիրությունն անցկացվել է մինչև 4 ամսական երեխաներ ունեցող 13 մայրերի և 32 կամավորների ներգրավվածությամբ, որոնք շփվել են մանկական վարքագիծ ունեցող հատուկ ռոբոտի հետ:

Հատուկ ալգորիթմների շնորհիվ գիտնականները պարզել են, որ 13 դեպքից 11-ում երեխաների ժպիտները կանխամտածված էին: Փոքրիկները կարծես զգում էին, երբ են իրենց մայրերն ավելի հակված ժպտալու, և ժպտում էին:

«Երեխաները չէին ժպտում իրենք իրենց համար. նրանք դա դիտավորյալ էին անում, որպեսզի ստեղծեն և պահպանեն այնպիսի պայմաններ, որպեսզի իրենց մայրերը ժպտան: Ապացուցել դա շատ դժվար է, սակայն երեխաների ժպիտները պատահական չեն և հստակ նպատակ են հետապնդում», - հայտնել է ուսումնասիրության հեղինակներից մեկը`Հավիեր Մովելլանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը