Աշխարհ

26.09.2015 18:53


Coca-Cola–ն դադարեցնում է արտադրությունը Մոլդովայում

Coca-Cola–ն դադարեցնում է արտադրությունը Մոլդովայում

Coca-Cola–ն փակում է Մոլդովայում զովացուցիչ ըմպելիքների շշալցման արտադրամասը։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը։

Նշվում է, որ այդ որոշումը պայմանավորված է Ուկրաինայից և Ռումինիայից ներմուծման ծավալների ընդլայնմամբ։

«Բոլոր բրենդները, որոնք Coca-Cola–ն շշալցնում և վաճառում էր Մոլդովայում, շարունակվելու են վաճառվել մոլոդովական շուկայում, բայց դրանք կարտադրվեն այլ երկրներում, որտեղ ընկերության գործարանները կան»,–ասված է հաղորդագրությունում։

Մոլդովայում, տարածաշրջանի մյուս 28 երկրների համեմատ, Coca-Cola Helenic–ի արտադրության ամենացածր ցուցանիշներն էին արձանագրվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը