Աշխարհ

27.09.2015 12:37


ԱՄՆ–ն և դաշնակիցները 25 ավիահարված են հասցրել

ԱՄՆ–ն և դաշնակիցները 25 ավիահարված են հասցրել

Միջազգային կոալիցիայի զինված ուժերը՝ ԱՄՆ գլխավորությամբ, 25 ավիահարված են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին Իրաքում և Սիրիայում։ Այս մասին հայտնում է Reuters–ը։

24 ավիահարված հասցվել է Իրաքի 10 տարբեր քաղաքներին, այդ թվում՝ Մոսուլի և Ռամադիի շուրջ։

Սիրիայում հասված մեկ ավիահարվածից ոչնչացվել է ահաբեկիչների տրանսպորտային միջոցը։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությունն արգելված է մի շարք երկրներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը