Աշխարհ

28.09.2015 20:44


Միջազգային տիեզերակայանը հաջողությամբ խուսափել է տիեզերական աղբից

Միջազգային տիեզերակայանը հաջողությամբ խուսափել է տիեզերական աղբից

Միջազգային տիեզերակայանը հաջողությամբ խուսափել է վտանգավոր տիեզերական աղբից: «ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ այդ մասին տեղեկացրել են Ռոսկոսմոսից:

«Կայանի վտանգավոր մոտեցումը կարող էր տեղի ունենալ սեպտեմբերի 27–ին՝ Մոսկվայի ժամանակով 14:41-ին», - հայտնել են Ռոսկոսմոսից:

Մանևրը իրականացվել է Թռիչքների վերահսկման կենտրոնի կողմից: Մասնագետները հաշվարկել են կայանի ուղեծրի փոփոխման պարամետրերը, ինչի շնորհիվ հաջողվել է խուսափել բախումից: Նշվում է, որ խնդիրը լուծելու համար մասնագետներն աշխատել են 299 վայրկյան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը