Մեկնաբանություն

29.09.2015 09:45


«Թոխմախի» վկաները

«Թոխմախի» վկաները

Հայաստանի թիվ մեկ օլիգարխի շահերը սպասարկող «անկախ» մամուլը շատ է սիրում «հակաօլիգարխիկ» պայքարը, քանզի վճարվում է դրա համար։ Այնքան շատ է սիրում, որ Բաղրամյան 26–ի բարձր հովանու ներքո «քաղաքացիական ակԾիվիստներ» է «ռասկրուտկա անում», որպեսզի վերջիններս նպաստեն հարուստներից փողը խլելուն և «մեկ հարուստի տնտեսություն» կառուցելուն։

Այդպիսի «քաղաքացիականներից» մեկն էլ հայրենիքի դավաճան դարձած Վահան Մարտիրոսյանն է, ով տեսավ, որ խաղի կանոնն «ընդդիմադիր» հռետորաբանությամբ ու «քաղաքացիական» դիրքերից Հայաստանի հանրության դեմ աշխատելն ու փող փախցնելն է։ Տեսավ ու որոշեց ծախվել ավելի շատ փող տվողին՝ Ալիևին։

Մինչև Վահանի բացահայտվելը «անկախ» մամուլը նրան ու նրա նմաններին մեր ժամանակների հերոս ու հալածյալ էր սարքում (հիմա էլ է նույնը շարունակում)։ Սրանք մեկ կենտրոնից եկած հրահանգով տարածեցին, որ Թոխմախի Մհերը մի քանի հոգով ծեծել է Վահանին ու վիժեցրել նրա կնոջը։

«Մա՛հ չար օլիգարխներին» ծրագրի շրջանակներում Վահանը դարձավ «քաղաքացիական հալածյալ»։

Ու ոչ մի «անկախ» լրատվամիջոցի մտքով չանցավ, որ մի հատ ստուգեն այդ լուրը և դրանից հետո միայն տարածեն։ Ինչո՞ւ ստուգեն, եթե Վահանի «ծեծը» լրիվ տեղավորվում էր «Գեբելսյան» քարոզչակոդի մեջ, ըստ որի՝ մեր երկրի խնդիրը «չար օլիգարխներն են, ու եթե նրանց բոլորին Սերժ Սարգսյանը (Սերժ որ ասում ենք, երիտբոլշևիկները հետն են) կուլակաթափ անի, ապա կյանքը կդառնա մեղր։ «Ծեծը» նպաստում էր այդ ծրագրի իրագործման հանրային պահանջի ձևավորմանը, հետևաբար շատ արագ Վահանը դարձավ զոհ։

Ադրբեջանական հատուկ ծառայությունները և Վահանը, փաստորեն, շատ լավ գիտեին իշխանությունների քարոզչակոդերը, և նույն այդ կոդերով Վահանը հալածյալ դարձավ, որպեսզի հետո օգտագործվի Բաքվի կողմից։ Ու քանի որ ադրբեջանցիների ու Բ26–ի մոտեցումները «հակաօլիգարխիկ» հարցերում մարտավարական առումով համընկնում էին, ուստի «անկախ» մամուլը Վահանին «ռասկրուտկա արեց» «պո պոլնոյ պռագռամմե»։

Այդ հիմա է, որ «Գեբելսյան» քարոզչամեքենան շտապում է տարանջատվել իր ծնած «քաղաքացիականից»՝ Վահան Մարտիրոսյանին «թղթով գիժ» ներկայացնելով։

Սրանք հիմա բժշկական փաստաթղթեր են հրապարակում, թե բա՝ պարզել ենք, որ Վահանը հոգեկան խանգարումներ ունեցող է, հորինել է Թոխմախի Մհերից ծեծ ուտելու պատմությունը, և ընդհանրապես նա «քըխ» տղա է։

Հիմա հարց է առաջանում՝ աղավնյակնե՛րս, բա ինչո՞ւ այն օրերին չէիք փորձել պարզել, թե ով է Վահանը, ինչ հոգեկան վիճակում է գտնվում, և արդյոք Մհեր Սեդրակյանը ծեծե՞լ է նրան, թե՞ ոչ։ Չեք պարզել, քանզի ձեզ չի հետաքրքրել դա, որովհետև Վահանը ձեր «մարդն» է եղել, ու մտքներովդ չի անցել, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները վաղուց հավաքագրել են այդ սրիկային ու ձեր սիրելի կոդերով օգտագործելու են ձեր և Հայաստանի դեմ։

Հիմա «մանթոյից» դարձել եք «Թոխմախի» վկա, լիզում եք ձեր թքածը և պաշտպանում Մհերին Վահանի զրպարտությունից, որպեսզի հետույքներդ փրկեք։ Բայց դե, արդեն ուշ է, քանի որ Վահանը ցույց տվեց, թե ինչպիսի միջավայր է ստեղծել Բ26–ը, որ այնտեղից հայրենիքի դավաճան է դուրս գալիս։

Ինչ վերաբերում է Վահանի հոգեկան վիճակին, ապա առիթ եղել է գրելու, որ այդ մարդու հետ ՀՀԿ–ի «ողջախոհ երիտթևի» ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը քննարկել է կրթության ոլորտի խնդիրները, «անկախ» մամուլն էլ լավ փիար է արել այդ ամենը։

Եթե Վահանը հոգեկան է եղել, ու նախարարը նրա հետ հարցեր է քննարկել, ապա միգուցե արժե ստուգել Աշոտյանի՞ հոգեկան վիճակը։

Եվ ընդհանրապես, հիմա բոլոր «քաղաքացիականները» պետք է «պսիխոյի» թուղթ ներկայացնեն, որպեսզի հասկանանք, թե ում հետ գործ ունենք։ Այլապես ստացվում է, որ Բաքու գնալուց հետո է պարզվում, թե ով ով է եղել։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ի դեպ, Վահանի ասուլիսը ցույց տվեց, որ նա հոգեկան առումով շատ հավասարակշիռ վիճակում է։ Նա սառնասիրտ դավաճան է։ Այլ հարց է, որ Վահանին «ծնողները» հիմա իրար են խառնվել ու փորձում են նրան գիժ ներկայացնելով արդարանալ։ Չի՛ ստացվի։ Առուծախի միջավայրը և գաղջ մթնոլորտը Բ26–ն է ստեղծել։ Պատասխանատվությունը, հետևաբար, իշխանություններինն է։

Այս խորագրի վերջին նյութերը