Աշխարհ

30.09.2015 09:50


Պենտագոնը հայտարարել է Սիրիայում ՌԴ և ԱՄՆ զինվորականների միջև հաղորդակցության ուղիներ ստեղծելու մասին

Պենտագոնը հայտարարել է Սիրիայում ՌԴ և ԱՄՆ զինվորականների միջև հաղորդակցության ուղիներ ստեղծելու մասին

Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթեր Քուքը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը ՄԱԿ ԳԱ նիստում ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումից հետո հանձնարարել է հաղորդակցության ուղիներ ստեղծել ռուս և ամերիկացի զինվորականների միջև՝ Սիրիայում հնարավոր բախումներից խուսափելու նպատակով։

«Այդ շփման մանրամասները և ճշգրիտ ժամանակը կորոշվեն մոտ ապագայում»,– Քուքի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ նովոստի»–ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Իսլամական պետության» դեմ պայքարելու նպատակով տեղեկատվական կենտրոն ստեղծելու վերաբերյալ խորհրդակցությանը հրավիրվել են նաև ամերիկացի մասնագետներ, որոնք, սակայն, հրաժարվել են մասնակցել դրան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը