Աշխարհ

30.09.2015 19:49


Բիլ Գեյթսը վերստին գլխավորել է աշխարհի ամենահարուստ ամերիկացիների ցանկը

Բիլ Գեյթսը վերստին գլխավորել է աշխարհի ամենահարուստ ամերիկացիների ցանկը

«Microsoft»–ի համահիմնադիր Բիլ Գեյթսը 22–րդ անգամ գլխավորել է ԱՄՆ–ի ամենահարուստ մարդկանց ցանկը՝ չնայած այն բանին, որ նրա կարողությունը, «Forbes»–ի գնահատմամբ, նվազել է 3,2 մլրդ դոլարով՝ հասնելով 76 մլրդ դոլարի։

2–րդ տեղում «Berkshire Hathaway»–ի գլխավոր տնօրեն Ուորրեն Բաֆֆեթն է, որի կարողությունը 62 մլրդ դոլար է գնահատվում։ 3–րդ տեղում «Oracle»–ի ղեկավար Լարրի Էլլիսոնն է՝ 47,5 մլրդ դոլարով։

Վարկանշային աղյուսակի տասնյակում են նաև «Amazon.com»–ի գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը (47 մլրդ դոլար), Դևիդ և Չարլզ Քոհ եղբայրները (41–ական մլրդ դոլար), «Facebook»–ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը (40,3 մլրդ դոլար), Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը (38,6 մլրդ դոլար), «Wal-Mart»–ի համաներդրող Ջիմ Ուոլթոնը (33,7 մլրդ դոլար) և «Google»–ի գլխավոր տնօրեն Լարրի Փեյջը (33,3 մլրդ դոլար)։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը