Աշխարհ

30.09.2015 18:50


Օքլահոմայում միլիոնավոր մեղուներ կաթվածահար են արել երթևեկությունը (տեսանյութ)

Օքլահոմայում միլիոնավոր մեղուներ կաթվածահար են արել երթևեկությունը (տեսանյութ)

Միլիոնավոր մեղուներ կաթվածահար են արել ԱՄՆ Օքլահոմա նահանգի մայրուղիներից մեկը, երբ փեթակներ տեղափոխող մեքենան վթարի հետևանքով շրջվել է:

Ինչպես տեղեկացնում է «ФАП»-ը, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12:45-ին, Օքլահոմա սիթիից 50 կմ հեռավորության վրա: Դեպքի վայր ժամանած շերիֆի տեղակալ Կառլ Զինքը կարողացել է դուրս գալ մեղուներով պատված իր մեքենայից միայն ժամեր անց:

Պատահարի վայրում նկարահանված սարսափազդու տեսանյութը նա տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում: Ընդամենը մեկ ժամվա ընթացքում մեղուները պատել են բոլոր մեքենաները, որոնք գտնվում էին դեպքի վայրից 10 մղոն հեռավորության վրա:

Օգնության հասած մեղվաբույծները մինչև երեկո հավաքում էին մեղուներին, իսկ գիշերը ստիպված էին մեծ խարույկ վառել` օգտագործելով վնասված փեթակները, քանի որ մեղուներն ագրեսիվ էին դարձել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը