Աշխարհ

01.10.2015 18:55


Սիրիա գործուղվող ռուս զինվորականները բարձր վճար կստանան

Սիրիա գործուղվող ռուս զինվորականները բարձր վճար կստանան

Ռուսական զինվորների ընդհանուր թիվը, որոնք կարող են ներգրավվել Սիրիայում ընթացող ռազմական գործողություններին, կազմում է մոտ 1 500 մարդ: Այս մասին տեղեկացնում է «Ведомости»-ն` հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրին: Համաձայն այդ տեղեկությունների` խոսքը բացառապես սպաների, ինչպես նաև պայմանագրային ծառայություն անցնող շարքայինների ու սերժանտների մասին է, որոնք գործուղման բարձ վճար կստանան: Այդ պատճառով էլ ցանկացողների պակաս չկա:

Զինվորների մայրերի միության կոմիտեի ղեկավար Վալենտինա Մելնիկովան պարզաբանել է, որ պաշտոնապես արտասահմանում գտնվող Ռուսաստանի զինծառայողների հավելյալ վարձատրման հարցը կարգավորվում է «Ռուսաստանի Դաշնության կողմից միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման և վերականգնման գործողություններում մասնակցելու համար ռազմական և քաղաքացիական անձնակազմի տրամադրման մասին» օրենքով, համաձայն որի` Սիրիայում գտնվող սպաներն օրական 62 դոլար, իսկ զինվորները` 43 դոլար ավելի կստանան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը