Աշխարհ

01.10.2015 16:29


Սեռափոխված անչափահաս տղային պատկերող տեսանյութը ցնցել է համացանցը (տեսանյութ)

Սեռափոխված անչափահաս տղային պատկերող տեսանյութը ցնցել է համացանցը (տեսանյութ)

Համացանցի օգտատերերը բուռն քննարկում են տեսանյութը, որն արվել է ամերիկուհի Քորի Մեզոնի կողմից։ Դեթրոյդի այդ բնակչուհին նկարահանել է իր սեռափոխված անչափահաս որդու արձագանքը յուրօրինակ նվեր ստանալիս։ Մայրը նրան կանացի էսթրոգեն հորմոնների առաջին չափաբաժինն է նվիրել։ Այս մասին հայտնում է «Комсомольская правда»–ն։

Քորիի որդին ցանկացել է աղջիկ դառնալ դեռ 5–րդ դասարանում՝ այն բանից հետո, երբ դիտել է Ջազ Ջենինգսի՝ ԱՄՆ–ում հանրահայտ սեռափոխված աղջկա տեսագրությունները։

Մայրը սատարել է որդուն և օգնել նրան սկսել սեռափոխման գործընթացը։

Էրիկին ընդունել են Չիկագոյի հիվանդանոցներից մեկը, որտեղ բժիշկները դադարեցրել են նրա տղամարդկային հորմոնալ զարգացումը և էսթրոգենների կուրս նշանակել։

Տեսագրությունում երևում է, թե ինչպես է անչափահասը տեսնելով իր այդ նվերը՝ սկսում ուրախությունից արտասվել և վազում՝ փարվելու մորը։

Տեսանյութն արդեն իսկ ավելի քան 4 մլն դիտում է հավաքել «YouTube»–ում։ Օգտատերերից ոմանք սատարում են Էրիկին, ով, ի դեպ, շուտով Էրիկա կդառնա, իսկ ոմանք էլ խիստ քննադատության են ենթարկում նրա մորը։

Անձամբ Քորին պատմել է, որ սկզբում իր տղային ծաղրում էին դպրոցում, երբ նա սկսել էր շրջազգեստներ կրել։ Դրա պատճառով մի որոշ ժամանակ ստիպված է եղել անցնել տնային ուսուցման։ Այժմ Էրիկը վերադարձել է դպրոց, նա սովորում է 8–րդ դասարանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը