Աշխարհ

02.10.2015 10:52


ՌԴ և Իսրայելի զինվորականները կխորհրդակցեն Սիրիայում համաձայնեցված աշխատելու համար

ՌԴ և Իսրայելի զինվորականները կխորհրդակցեն Սիրիայում համաձայնեցված աշխատելու համար

Ռուս զինվորականների պատվիրակությունը՝ Գլխավոր շտաբի առաջին փոխղեկավար Նիկոլայ Բոգդանովսկու գլխավորությամբ, կարող է Թել–Ավիվում խորհրդակցություններ ունենալ իսրայելցի գործընկերների հետ Սիրիայում հնարավոր գործողությունները համաձայնեցնելու հարցով։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ զինվորական շրջանակներին հղումով։

«Երեքշաբթի՝ հոկտեմբերի 6–ին, Իսրայելի Գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ Յաիր Հոլանը կհանդիպի իր ռուս գործընկերոջ՝ Նիկոլայ Բոգդանովսկու հետ։ Հանդիպումը կկայանա Թել–Ավիվում և կլինի Իսրայել ռուս զինվորականների պատվիրակության այցի մի մասը։ Հանդիպման ժամանակ կքննարկվի, մասնավորապես, տարածաշրջանում մեր գործողությունների համաձայնեցումը»,–ասել է նա։

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ Մոսկվա այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում ՌԴ–ն և Իսրայելն ընդհանուր շահեր ունեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը