Աշխարհ

03.10.2015 11:49


ՌԴ ինքնաթիռներն ԻՊ պայթուցիկների արհեստանոց են ոչնչացրել

ՌԴ ինքնաթիռներն ԻՊ պայթուցիկների արհեստանոց են ոչնչացրել

Ռուսաստանի Су–25 գրոհային ինքնաթիռները Սիրիայում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ինքնաշեն պայթուցիկ սարքերի արտադրման արհեստանոցը:
«Газета.Ru»-ի փոխանցմամբ` այդ մասին տեղեկացրել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Իդլիբի Մաարեթ էն Նուուման շրջանում Су-25 գրոհային ինքնաթիռներն ամբողջությամբ ոչնչացրել են գազի բալոնների արտադրամասի տակ քողարկված ինքնաշեն խոշոր պայթուցիկ սարքերի արտադրման արհեստանոցը», - հայտարարել է Կոնաշենկովը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը