Աշխարհ

03.10.2015 19:03


Սիրիացի ապստամբներն ԱՄՆ–ից հրթիռներ են խնդրել

Սիրիացի ապստամբներն ԱՄՆ–ից հրթիռներ են խնդրել

Սիրիացի ապստամբները, որոնց աջակցում է Վաշինգտոնը, դիմել են ԱՄՆ կառավարությանը՝ խնդրելով երկիր–երկինք հրթիռներ տրամադրել իրենց։ Այս մասին հայտնում է The Washington Post–ը։

Նշվում է, որ հրթիռներն անհրաժեշտ են ռուսական ավիահարվածներից պաշտպանվելու համար։

Մասնավորապես, խմբավորումներից մեկի հրամանատար Հասան Հաջ Ալին ԱՄՆ իշխանություններին դիմել է խնդրանքով՝ նաև ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի դադարեցնի ապստամբների դիրքերի հրթիռակոծումները։

«Մեզ երկու բան է անհրաժեշտ։ Կա՛մ ԱՄՆ հստակ քաղաքականությունը՝ ռեժիմի և Ռուսաստանի կողմից սիրիացիներին ռմբակոծելը դադարեցնելու ուղղությամբ, կա՛մ երկիր–երկինք հրթիռների տրամադրումը՝ ռուսական կործանիչներից պաշտպանվելու համար»,–ասել է ապստամբների հրամանատարը։

Նա նաև նշել է, որ ամերիկյան կողմից իր խնդրանքին որևէ արձագանք դեռ չի ստացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը