Աշխարհ

05.10.2015 09:45


Իսրայելը Սիրիայում իր շահերն ունի, բայց ՌԴ հետ վիճել չի ուզում

Իսրայելը Սիրիայում իր շահերն ունի, բայց ՌԴ հետ վիճել չի ուզում

Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուն «CNN»–ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելը Սիրիայում իր շահերն է հետապնդում, որոնք տարբերվում են ռուսականից, սակայն ուզում է բացառել Կրեմլի հետ հնարավոր բախումները։

Այս շաբաթ երկու երկրների ռազմական խորհրդականները սկսելու են խորհրդակցել Սիրիայում կողմերի գործողությունները համաձայնեցնելու հարցով, որտեղ ՌԴ ռազմա–տիեզերական ուժերն օդային գործողություն են իրականացնում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ։ Իսրայելը գործողությունների ազատություն է ուզում ազգային անվտանգության սպառնալիքը չեզոքացելու նպատակով։

Նյու Յորքում կայացած ՄԱԿ ԳԱ նիստին Նեթանյահուն նշել էր, որ «իր երկիրը չէր ցանկանա վերադառնալ այն ժամանակները, երբ ՌԴ–ն և Իսրայելը հակամարտության մեջ էին»։ Լրագրողի հարցին՝ կայունացնո՞ւմ է արդյոք ստեղծված իրավիճակը ՌԴ ներկայությունը Սիրիայում, թե հակառակը, Նեթանյահուն պատասխանել էր՝ ժամանակը ցույց կտա։

«Սիրիայում մենք տարբեր շահեր ենք հետապնդում։ Մեր նպատակը մեր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովումն է։ Ռուսաստանն ա՛յլ շահեր է հետապնդում, սակայն դրանք չպետք է բախվեն»,–Նեթանյահուի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ նովոստի»–ն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը