Աշխարհ

05.10.2015 20:35


Ձմռանն ընդառաջ՝ շամպունով լվացել են Մոսկվայի փողոցները

Ձմռանն ընդառաջ՝ շամպունով լվացել են Մոսկվայի փողոցները

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի կոմունալ ծառայությունները սկսել են ճանապարհները նախապատրաստել ձմռանը` լվանալով դրանք հատուկ «Տորնադո» շամպունով:

Ըստ «ՏԱՍՍ»-ի` նախանցած գիշերը մոտ 5000 հատուկ մեքենա են դուրս հանել՝ փողոցները, կանգառները և մայթերը լվանալու: Նշվում է, որ ձմռանը ճանապարհներին հակամերկասառույցային ռեագենտ տարածելու համար անհրաժեշտ է դրանք մաքրել ավտոմոբիլային վառելիքի նավթային մնացորդներից, որոնք քաղաքի փողոցներում կազմում են աղտոտող նյութերի մոտ 80 տոկոսը:

Սկզբում ճանապարհի երթևեկելի մասի ողջ լայնությամբ տարածել են «Տորնադո» շամպունը, իսկ 2 ժամ անց՝ պարզաջրել ճանապարհները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը