Աշխարհ

08.10.2015 19:42


Մեծ Բրիտանիան կընդարձակի ՆԱՏՕ–ի զորքերը Մերձբալթիկայում

Մեծ Բրիտանիան կընդարձակի ՆԱՏՕ–ի զորքերը Մերձբալթիկայում

Մեծ Բրիտանիան մտադիր է միանալ Գերմանիային ու ԱՄՆ–ին և Մերձբալթիկայում երկարաժամկետ հիմքով ընդարձակել ՆԱՏՕ–ի զինված ուժերը՝ ռուսական ագրեսիային դիմակայելու և դաշինքի արևելյան սահմաններն ամրապնդելու նպատակով։ Այս մասին հայտնում է «Financial Times»–ը։

«Մենք արդեն Թագավորական ՌՕՈւ–ի ինքնաթիռներն ենք տեղակայում Մերձբալթիկայում և վճռորոշ պատրաստության բերում ուկրաինական զինված ուժերը։ Այսուհետև ռոտացիոն հիմքով կանոնավոր զորքեր կունենանք Բալթիայում և Լեհաստանում»,–ասվում է տեքստում, որը մտադիր է Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ–ի անդամ երկրների պաշտպանության նախարարների գագաթաժողովում կարդալ Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավար Մայքլ Ֆելլոնը։

Նրա խոսքերով՝ զորքերի ընդարձակման համար հստակ ժամկետներ սահմանված չեն. դա տեղի է ունենալու ռոտացիոն հիմքով, որը հնարավորություն կտա երկրներին խուսափել ՌԴ հետ «սառը պատերազմից» հետո կնքված պայմանագիրը խախտելու մեղադրանքներից։

Կրկնակի ծավալով կտարվի նաև ուկրաինական զորքերի պատրաստությունը, որի շրջանակներում ներկայումս 75 բրիտանացի մարզիչ ուսուցանում է ուկրաինացի 1600 զինվորականի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը