Աշխարհ

08.10.2015 17:27


ԱՄՆ հյուպատոսը Կիևին մատակարարվող զենքի մասին մանրամասներ է հայտնել պրանկերին

ԱՄՆ հյուպատոսը Կիևին մատակարարվող զենքի մասին մանրամասներ է հայտնել պրանկերին

Հերթական սկանդալն է հասունացել Ուկրաինայում: Լեքսուս մականունով հայտնի ռուսաստանցի պրանկեր Ալեքսեյ Ստոլյարովը հերթական ցնցող տեղեկություններն է հրապարակել, որոնք նա ստացել է Եկատերինբուրգում ԱՄՆ հյուպատոս Մարկուս Միկելիի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

Ըստ «LifeNews»-ի` Ստոլյարովը զանգահարել է Միկելիին և ներկայացել որպես Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակով: Միկելին, ով չի նկատել կեղծիքը, խոստովանել է, որ անմիջական քաղաքական մասնակցություն է ունեցել Ուկրաինայի հակամարտությունում։ Ամերիկացին նաև բացահայտել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի իշխանությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը` Ուկրաինային 46 մլն դոլարի զինամթերք մատակարարելու վերաբերյալ:

«Որքան հիշում եմ, խոսքը մեծ քանակի անվտանգության համակարգերի և բանակի, առափնյա պահակազորի և ապագայում ազգային գվարդիայի համար զինամթերքի մատակարարման մասի՞ն էր», - ճշտել է Միկելին Լեքսուսից` հավելելով, որ Պորոշենկոյի այցի ժամանակ 46 մլն դոլարի պայմանավորվածություն է ձեռք բերվել հավելյալ սարքավորումների ձեռք բերման համար:

«Ես մեծ սիրով կտրամադրեմ ձեզ ցուցակը և կփոխանցեմ այն Կիևում դեսպան Պայեթի միջոցով: Դրանց որոշ տեսակներ դեռ Ուկրաինա չեն հասել: Խոսքն այն զինատեսակների մասին է, որոնք ներկայացվել են Օբամայի կողմից Պորոշենկոյի այցի ժամանակ», - մանրամասնել է Միկելին:

Ալեքսեյ Ստոլյարովը պարզաբանել է, որ Ուկրաինայի նախագահն Օբամայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ավելի քան մեկ տարի առաջ, սակայն զանգահարել Միկելիին Լեքսուսը կարողացել է միայն անցած աշնանը: Հարցին, թե ինչու նա անմիջապես չի հրապարակել խոսակցությունը, Լեքսուսը պարզաբանել է, որ այն ժամանակ Միկելին հրապարակային անձ չէր և զբաղվում էր Ուկրաինայի հարցերով, իսկ այժմ նրան ուղարկել են ՌԴ քաղաք Եկատերինբուրգ, որտեղ նա, հավանաբար, հավաքելու է տարածաշրջանի մասին տեղեկությունները և ուղարկելու ԱՄՆ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը