Լրահոս

07.02.2011 10:03


58 տարեկան հասակում մահացել է լեգենդար կիթառահար Գարի Մուրը

58 տարեկան հասակում մահացել է լեգենդար կիթառահար Գարի Մուրը

Լեգենդար կիթառահար Գարի Մուրին կիրակի առավոտյան մահացած են գտել Իսպանիայի հյուրանոցներից մեկի համարում: Կիթառահարի մահվան լուրը տեղադրված է եղել նրա պաշտոնական կայքէջում։

Գարի Մուրը ելույթ էր ունենում «Thin Lizzy» խմբի հետ, ինչպես նաև հայտնի էր իբրև մենակատար:

Դեռ 16 տարեկանում նա իր խումբն էր  բացել՝ «SKID ROW», իսկ ավելի ուշ արդեն'«GARY MOORE BAND»-ը:

Նա ընդամենը  58 տարեկան էր և նախնական վարկածով մահացել է սրտի կաթվածից:

«Thin Lizzy» խմբի մենեջեր Ադամ Պարսոնոսը այդ մասին խոսելիս չի թաքցնում իր զարմանքն ու նշում, որ Գարին երբեք չի գանգատվել իր առողջականից։

 

Այս խորագրի վերջին նյութերը