Աշխարհ

13.10.2015 19:24


Քադիրովը փորձարկել է նոր «Lada Vesta»-ն

Քադիրովը փորձարկել է նոր «Lada Vesta»-ն

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը փորձարկել է ռուսական «Lada Vesta» նոր ավտոմեքենան: Այդ մասին չեչեն առաջնորդը հայտնել է «Ինսթագրամի» իր էջում:

Քադիրովը նշել է, որ նոր մեքենան փորձարկել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանթուրովի, ինչպես նաև Հյուսիսային Կովկասի հարցերով նախարար Լև Կուզնեցովի հետ:

«Իր դասի համար բավականին մրցունակ մոդել է: Չեչնիայում արդեն մի գործարար ցանկանում է միանգամից 100 ավտոմեքենա գնել», - հայտնել է Քադիրովը:

Բացի այդ, նա այցելել է «Չեչենավտո» գործարան և որոշում կայացրել, որ հաջորդ տարվանից գործարանն արտադրելու է ոչ միայն «Lada Priora» մակնիշի ավտոմեքենա, այլ նաև «Lada Vesta»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը