Տնտեսական

13.10.2015 14:09


Որոտանը ՀԷՑ-ին վաճառվող հոսանքի գինը կբարձրացնի 4 դրամով

Որոտանը ՀԷՑ-ին վաճառվող հոսանքի գինը կբարձրացնի 4 դրամով

Ամերիկյան «Conture Global» ընկերության կողմից գնված Որոտանի կասկադը 2016 թվականի փետրվարից ՀԷՑ-ին վաճառվող հոսանքի գինը կբարձրացնի 4 դրամով՝ 9-ից դարձնելով 13: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց ընկերության հայաստանյան գլխավոր ներկայացուցիչ Արա Հովսեփյանը։ Ըստ նրա՝ այս որոշումը համաձայնեցված է նաեւ Կառավարության հետ կասկադի առքուվաճառքի բանակցությունների ժամանակ. «Դրանից հետո մեր ընկերությունը հոսանքի սակագինն անփոփոխ կթողնի 25 տարի»։

Պարոն Հովսեփյանի պնդմամբ՝ սակագնի այս բարձրացումը չի ազդի բնակչությանը մատակարարվող ընդհանուր սակագնի վրա։

Մանրամասները՝ «Ա1+»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը