Աշխարհ

14.10.2015 09:59


ՌԴ ՊՆ–ն Պենտագոնին Սիրիայում թռիչքների անվտանգության հարցով առաջարկ է փոխանցել

ՌԴ ՊՆ–ն Պենտագոնին Սիրիայում թռիչքների անվտանգության հարցով առաջարկ է փոխանցել

ՌԴ ՊՆ–ն Սիրիայում թռիչքների անվտանգության ապահովման հարցով ռուս–ամերիկյան համաձայնագրի նախագիծ է պատրաստել Սիրիայում ընթացող ավիացիոն գործողությունների համապատկերին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ռազմա–դիվանագիտական ճանապարհով այդ առաջարկը հանձնվել է ամերիկացի զինվորականներին։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11–ին ՌԴ ՊՆ–ից հայտնել էին, որ Պենտագոնի հետ Սիրիայում ռազմական ավիացիայի թռիչքների անվտանգության հարցով կայացած բանակցություններում առաջընթաց է գրանցվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը