Աշխարհ

14.10.2015 10:33


Սպիտակ տունը ՄԱԿ բանաձևի խախտում է համարել Իրանի՝ բալիստիկ հրթիռի փորձարկումը

Սպիտակ տունը ՄԱԿ բանաձևի խախտում է համարել Իրանի՝ բալիստիկ հրթիռի փորձարկումը

ԱՄՆ–ը կարծում է, որ Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումը խախտում է ՄԱԿ բանաձևը։ Այս մասին, «Reuters»–ի փոխանցմամբ, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնստը։ Նա նշել է, որ ԱՄՆ–ը նման խախտման հիմնավոր ապացույցներ ունի։

Նշենք, որ ըստ ՄԱԿ ԱԽ 1929թ. բանաձևի՝ Իրանը չի կարող մասնակցել այնպիսի միջոցառումների, որոնք կապված են բալիստիկ հրթիռների օգտագործման հետ։

Ավելի վաղ Իրանի ՊՆ ղեկավար, գեներալ Հոսսեին Դեհգանը հայտարարել էր հեռահար գործողության շառավղով բալիստիկ նոր հրթիռի բարեհաջող փորձարկման մասին։ Նախարարի խոսքով՝ այդ հրթիռը մշակել են իրանցի փորձագետները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը