Աշխարհ

14.10.2015 21:55


Հավին ստիպել են բլոգ վարել «Թվիթթերում» (տեսանյութ)

Հավին ստիպել են բլոգ վարել «Թվիթթերում» (տեսանյութ)

Ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել Ավստրալիայում: «Chicken Treat» արագ սննդի ցանցը «Թվիթթեր» միկրոբլոգում գովազդային արշավ է կազմակերպել, որի գլխավոր հերոսը Բեթթի անունով հավն է: Այս մասին տեղեկացնում է «Mashable»-ը:

Ընկերության հայտարարության համաձայն` Բեթթին փորձելու է համաշխարհային ռեկորդ սահմանել` դառնալով առաջին հավը, որին հաջողվելու է «Թվիթթերում» հրապարակել ընթերցողներին հասկանալի 4-տառանոց բառ՝ անգլերենով:

Այդ նպատակով Բեթթիի վանդակում տեղադրել են համակարգչային հատուկ ստեղնաշար: Թռչունը պետք է լուծի խնդիրը մինչև հոկտեմբերի 30-ը: Նշվում է, որ @ChickenTreat բլոգում արված Բեթթիի գրառումները դեռ պատահական նշանների շարք են ներկայացնում, որոնք նշված են #chickentweet հեշթեգով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը