Տնտեսական

15.10.2015 16:07


1 մլն 900 հազ եվրո՝ Երևանը լուսավորելու համար

1 մլն 900 հազ եվրո՝ Երևանը լուսավորելու համար

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել Հայաստանի, «Երքաղլույս» ՓԲԸ-ի, Երևանի քաղաքապետարանի ու Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի միջև «Երևանի քաղաքային լուսավորություն» պայմանագիրը։

Այդպիսով Արևմտյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի հիմնադրամից Հայաստանը 1 միլիոն 900 հազար եվրո կստանա Երևանում անվտանգ, էներգախնայող լուսավորության ցանց ստեղծելու համար։

Այդ ծրագրով նախատեսվում է Երևանի 28 փողոցում սյուները փոխել նորերով, խնայողական լամպեր տեղադրել և ներդնել կառավարման ավտոմատացված համակարգ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը