Աշխարհ

16.10.2015 11:38


Օբաման և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Օբաման և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է «Gazeta.ru»–ն։ Նրանք համաձայնության են եկել ակտիվացնել համագործակցությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Նաև քննարկել են Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության հարցը։

Օբաման իր ցավակցությունն է հայտնել թուրք ժողովրդին հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը