Աշխարհ

16.10.2015 19:09


Ղաղախստանում ձիերին «կզինեն» «GPS»–ով

Ղաղախստանում ձիերին «կզինեն» «GPS»–ով

Ձիերի գողության դեմ պայքարի շրջանակներում Ղազախստանի հարավում որոշում է կայացվել կենդանիների վրա «GPS» համակարգ տեղադրել: Այս մասին տեղեկացնում է «Tengrinews»-ը` Սայրամի շրջանի ներքին գործերի վարչության պետ, փոխգնդապետ Դանիյար Մեյրհանի հայտարարությանը հղումով:

Ըստ աղբյուրի` ձիերի մաշկի տակ մոտ 9 հազ ռուբլի արժողությամբ չիպ են տեղադրելու, որը հնարավորություն կտա գտնել գողին:

«Հանցագործը նույնիսկ չի էլ իմանա, որի ձիու մաշկի տակ չիպ է տեղադրված: Նույնիսկ եթե հանցագործները հասցնեն մորթել կենդանուն, մենք, միևնույն է, կիմանանք՝ երբ են նրանք գողացել ձիուն և ուր են տարել: Մենք արդեն հովանավոր ենք գտել և մոտ ժամանակներս նախատեսում ենք սկսել աշխատանքները», - պատմել է Մեյրհանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը