Աշխարհ

17.10.2015 11:02


Բրազիլիայի ոստիկանությունը նախաքննություն է սկսել երկրի նախագահի նկատմամբ

Բրազիլիայի ոստիկանությունը նախաքննություն է սկսել երկրի նախագահի նկատմամբ

Բրազիլիայի ոստիկանությունը նախաքննություն է սկսել երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի նկատմամբ, ով կասկածվում է խարդախության մեջ։ Այս մասին հայտնում է «Newsweek»–ը։

Նման նախաքննություն սկսելու թույլտվությունը տրվել է դատարանի կողմից։

Ոստիկանությունը կասկածում է, որ նախորդ տարի՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, Բրազիլիայի գործող նախագահն օրենք է խախտել. նա և վարչապետ Միշել Թեմերն օգտագործել են հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցներ։

Այս տեղեկատվությունը չեն մեկնաբանել ո՛չ նախընտրական քարոզարշավին մասնակցած անձինք, ո՛չ նախագահի վարչակազմից։

Եթե այս կասկածը հաստատվի, ապա, ամենայն հավանականությամբ, Ռուսեֆը կզրկվի իր պաշտոնից։

Նախաքննությունը տևելու է մի քանի ամիս և, հնարավոր է, նույնիսկ ավելի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը