Աշխարհ

18.10.2015 10:55


Լինդսի Լոհանն էլ է մտադիր առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում

Լինդսի Լոհանն էլ է մտադիր առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում

Ամերիկյան դերասանուհի և երգչուհի Լինդսի Լոհանը հայտարարել է իր մտադրության մասին՝ մասնակցելու 2020թ. կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրություններին:

«Հնարավոր է՝ առաջադրեմ իմ թեկնածությունը: Թռիչքների և անկումների միջոցով եկեք անենք դա: Այո՛, մենք կարող ենք»,-հայտարարել է նա Instagram-ի իր էջում։

Լոհանը նաև հավելել է, որ նախագահի պաշտոնում իր առաջին քայլը կլինի աշխարհի տառապող երեխաներին օգնելը:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը ևս հայտարարել էր, որ մտադիր է ԱՄՆ նախագահ ընտրվել 2020թ.։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը