Աշխարհ

18.10.2015 20:41


ՌԴ ՊՆ. «Չկառավարվող հրթիռների ԻՊ–ին պատկանող արտադրամաս է ոչնչացվել» (տեսանյութ)

ՌԴ ՊՆ. «Չկառավարվող հրթիռների ԻՊ–ին պատկանող արտադրամաս է ոչնչացվել» (տեսանյութ)

Վերջին երկու օրերի ընթացքում ռուսական ավիախմբերը Սիրիայում շարունակել են ոչնչացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթակառուցվածքային օբյեկտները։ Այս մասին հայտնում է RT–ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին։

Ընդհանուր առմամբ, իրականացվել է 39 ռազմական թռիչք ահաբեկիչների 51 օբյեկտի ուղղությամբ։ 60 ավիահարվածի արդյունքում Համայում, Լաթարքիայում, Դամասկոսում և Հալեպում ոչնչացվել է 4 հրամանատարական կետ, ռազմամթերքի 6 պահեստ, 32 դաշտային ճամբար, ինչպես նաև՝ ինքնաշեն չկառավարվող հրթիռների փոքր արտադրամաս, 2 ստորգետնյա թաքստոց, 6 հենակետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը