Աշխարհ

19.10.2015 10:38


Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու

Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մեկնի Բաքու՝ «Գաբալա»-«Բորուսիա» խաղին մասնակցելու: Ինչպես հայտնում է գերմանական «Bild»-ը, այս մասին ասել է «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն։

«Ուսումնասիրել ենք և պարզել, որ Հայաստանը և Ադրբեջանը լարված փոխհարաբերություններ ունեն, իսկ մենք պետք է հոգ տանենք ֆուտբոլիստների անվտանգության մասին»,–նշել է նա։

«Բորուսիա»-«Գաբալա» հանդիպումը հոկտեմբերի 22-ին է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը