Աշխարհ

20.10.2015 20:00


Շիկահեր ուրվականը մատնահետքեր է թողել թանգարանում (լուսանկար, տեսանյութ)

Շիկահեր ուրվականը մատնահետքեր է թողել թանգարանում (լուսանկար, տեսանյութ)

Բրիտանական Դևոնում ուրվականների որսորդները փնտրում են «աշխարհում ամենասեքսուալ ուրվականին»։ Կիսամերկ շիկահերի նմանվող ուրվականը հայտնվել է տեղական պատմության թանգարանում և մատնահետքեր թողել մումիայի սարկոֆագի ներսում։ Այս մասին գրում է «vesti.ru»-ն՝ «Metro»–ին հղումով։

Թորքիի թանգարանի աշխատակիցների խոսքերով՝ ցուցանմուշների սրահում, որտեղ ներկայացված է նաև հինեգիպտական մումիա, ուրվականի հայտնությունն արձանագրել են տեսախցիկները։

Անոմալ երևույթների ուսումնասիրությամբ զբաղվող տեղի մասնագետները նշում են, որ շիկահեր ուրվականի կիսաթափանցիկ կերպարանքը քաղաքում առաջին անգամ չէ, որ նկատում են։ Ինչ էլ լինի, ոչ ոք չի կարողանում բացատրություն տալ՝ որտեղից են հայտնվել ցուցամատի և միջնամատի հետքերը սարկոֆագի ներսի կողմի վրա, որտեղ 4–ամյա երեխայի մումիացված մնացորդներն են ամփոփված։

«Նախօերին մենք ստուգում էինք սարկոֆագը, որի կափարիչը վերջին անգամ բացվել էր 7 տարի առաջ։ Մեր աշխատակիցները դրա վրա մատնահետքեր գտան։ Թե որտեղից են դրանք հայտնվել, ոչ ոք չգիտի։ Կափարիչն այնքան ծանր է. վերջին անգամ այն բացվել էր 7 տղամարդու ուժերով։ Սակայն մատնահետքերը հաստատ նրանցը չեն»,–պատմել է Թորքիի թանգարանի աշխատակիցը։

Բրիտանացին հավելել է, որ մատնահետքերի հայտնաբերումից մի քանի օր առաջ տեսախցիկը ուրվականի կերպարանք է արձանագրել, որը թափառում էր պատմական ցուցանմուշների միջով։ Աշխատակիցը նաև նշել է, որ դեմ չէր լինի, եթե սեքսուալ շիկահեր ուրվականն իր տանը հաստատվեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը