Աշխարհ

20.10.2015 16:22


Սիրիայում ահաբեկիչների կողմից կռվում է հայտնի ռեժիսորի որդին (տեսանյութ)

Սիրիայում ահաբեկիչների կողմից կռվում է հայտնի ռեժիսորի որդին (տեսանյութ)

Բրիտանական ԶԼՄ–ն հայտնում է, որ Սիրիայում ահաբեկիչների շարքերում կռվում է ամերիկյան ռեժիսոր Պատրիկ Քիննիի որդին։ Այն Քիննիի, ով Սթիվեն Սփիլբերգի օգնականն էր «Ինդիանա Ջոնս»–ի նկարահանումների ժամանակ։

Ինչպես հայտնում է «vesti.ru»–ն, ռեժիսորի որդին վաղուց է տեղափոխվել Սիրիա, նույնիսկ հասցրել է այնտեղ ամուսնանալ։ Այժմ ակտիվորեն մասնակցում է ռազմական գործողություններին։ Նկարահանվել է մի քանի տեսահոլովակներում, որոնցում ջիհադի կոչ է անում։

Նշվում է, որ հայրենիքում նա սովորել է կաթոլիկ դպրոցում, և պատրաստվում էր հոգևորական դառնալ։ Թե ինչու է նման կտրուկ կերպով փոխել հայացքները, հայտնի չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը