Աշխարհ

23.10.2015 10:14


ԱՄՆ պետդեպը չի կարծում, որ ճնշում է Իրաքին

ԱՄՆ պետդեպը չի կարծում, որ ճնշում է Իրաքին

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրաքի նկատմամբ ճնշում չի համարում Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարությունը, թե Իրաքին տրամադրվող ռազմական օգնությունը կդադարեցվի, եթե այդ երկիրը փորձի համագործակցել Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

«Ճնշո՞ւմ է դա արդյոք։ Ո՛չ։ Ես կասեի՝ դա անկեղծ քննարկում է Իրաքի կառավարության հետ»,–նշել է ամերիկացի պաշտոնյան՝ հավելելով, որ այդ որոշումն Իրաքի իշխանություններն ինքնուրույն պետք է կայացնեն։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի պատրաստվում պայքարել ԻՊ դեմ Իրաքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը