Աշխարհ

23.10.2015 11:00


Բելառուսի ՊՆ–ն չի տեսնում երկրում ռուսական ավիաբազա տեղակայելու իմաստը

Բելառուսի ՊՆ–ն չի տեսնում երկրում ռուսական ավիաբազա տեղակայելու իմաստը

Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովը հայտարարել է, որ Բելառուսի տարածքում ռուսական ավիաբազա տեղակայելու անհրաժեշտություն չկա։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»–ը։

«Ի՞նչ իմաստ ունի Բելառուսի տարածքում ավիացիա տեղակայել։ Դեռևս իմաստ չկա»,–ասել է նախարարը Համազգային հեռուստատեսության եթերում։

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ և Բելառուսի ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Ղազախստանում կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր թեմաները, այդ թվում՝ ավիաբազայի հարցը։

Մինչ այդ էլ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսում ՌԴ ավիաբազա տեղակայելու մասին խոսակցություններ չեն եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը