Աշխարհ

26.10.2015 13:49


Էքքլսթոունը Պուտինին կոչ է արել ղեկավարել ողջ Եվրոպան

Էքքլսթոունը Պուտինին կոչ է արել ղեկավարել ողջ Եվրոպան

«Ֆորմուլա 1»–ի ղեկավար Բերնի Էքքլսթոունն իր 85–ամյակի կապակցությամբ «Formula One» կայքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է կառավարի ողջ Եվրոպան։

Գործարարի զրուցակիցը նրա գրասենյակում մի շարք նշանավոր անձանց լուսանկարներ է տեսել. Էքքլսթոունը նկարվել է նաև հայտնի քաղաքական գործիչների հետ։ Հարցին՝ նրանցից ով է գործարարին ոգեշնչում, Էքքլսթոունը պատասխանել է. «Հավանաբար, պարոն Ֆերրանին կամ Քոլին Չեփմենը։ Նմանատիպ մարդիկ։ Իսկ միսթր Պուտինն իր ժամանակն է վատնում Ռուսաստանում. նա պետք է ղեկավարի Եվրոպան. ամբողջությամբ։ Որովհետև այլ մեկը չկա դրա համար»,–հայտարարել է Էքքլսթոունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը