Աշխարհ

26.10.2015 15:46


Երկրաշարժ Պակիստանում. կան զոհեր

Երկրաշարժ Պակիստանում. կան զոհեր

Սույն թվականի հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով ժամը 13.09-ին (Գրինվիչի ժամանակով` 09.09-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 36.490 և արևելյան երկայնության 70.940աշխարհագրական կոորդինատներով (Աղվանստան), օջախի 215 կմ խորությամբ և 7.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

Ըստ «РИА Новости» լրատվական կայքի նախնական տվյալների՝ երկրաշարժի հետևանքով Աֆղանստանում կա 5 զոհ և 50-ից ավելի վիրավոր, իսկ Պակիստանում՝ 13 զոհ և 300-ից ավելի վիրավոր:

Այս խորագրի վերջին նյութերը