Աշխարհ

28.10.2015 09:50


Սիրիական զորքերը 50 բնակավայր են ազատագրել Հալեպում

Սիրիական զորքերը 50 բնակավայր են ազատագրել Հալեպում

Հալեպի հարավ–արևելքում Սիրիայի կառավարական ուժերը 50 բնակավայր են ազատագրել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ տեղի աղբյուրներին հղումով։

Նշվում է, որ բանակը մխրճվել է գրավված շրջաններ և առաջացել Իդլիբի ուղղությամբ։

«Ազատագրվել է 120 քմ տարածք՝ 50 գյուղ։ Լյուդեհի և Հադդադինի որոշ բնակիչներ արդեն սկսել են վերադառնալ իրենց տներ և ցրիվ տալ փլվածքները»,– ասել են սիրիացի զինվորականները։

Նշվում է, որ հարձակումն իրականացել է աշխարհազորի օգնությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը