Աշխարհ

28.10.2015 18:45


Մայքլ Ջեքսոնը՝ ամենահարուստ մահացած աստղ

Մայքլ Ջեքսոնը՝ ամենահարուստ մահացած աստղ

Աշխարհահռչակ Մայքլ Ջեքսոնը գլխավորել է «Forbes»-ի ամենահարուստ մահացած աստղերի ցուցակը: Ըստ պարբերականի՝ մահից հետո նրա եկամուտը գերազանցել է 1 մլրդ դոլարը:

Ցուցակի երկրորդ տեղում է հայտնվել փոփ արքա Էլվիս Փրեսլին, ով մահից հետո վաստակել է 55 մլն դոլար:

Երրորդ տեղն է զբաղեցրել հայտնի Սնուփի շնիկի մասին կոմիքսների ստեղծող Չառլզ Շուլցը, որի եկամուտն ավելացել է 40 մլն դոլարով:

Չորրորդ տեղում է ջամայկացի երաժիշտ Բոբ Մառլին՝ 21 մլն դոլարով, իսկ «Հոլիվուդի թագուհի» Էլիզաբեթ Թեյլորը՝ 20 մլն դոլարով՝ հինգերորդում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը