Աշխարհ

29.10.2015 19:45


Աշակերտուհուն դաժանորեն գետնին գցած ոստիկանը հեռացվել է աշխատանքից (տեսանյութ)

Աշակերտուհուն դաժանորեն գետնին գցած ոստիկանը հեռացվել է աշխատանքից (տեսանյութ)

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Ռիչլենդ շրջանի շերիֆի տեղակալ Բեն Ֆիլդսը, ով կասկածվում է սևամորթ դպրոցականի նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ, ազատվել է աշխատանքից: Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել մի տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է տղամարդը բռնի ուժ կիրառում դպրոցահասակ աղջկա նկատմամբ։

Աղջկան նախ պահանջել են լքել դասասենյակը, սակայն նա հրաժարվել է, որից հետո ներս է մտել շերիֆի տեղակալը.

«Կա՛մ դու ինքդ ես գալիս ինձ հետ, կա՛մ ես քեզ ստիպում եմ»,–հայտարարել է նա։ Աշակերտուհին հրաժարվել է կատարել նրա պահանջը, ինչից հետո Ֆիլդսը շուռ է տվել նրա աթոռը՝ դպրոցականին գցելով գետնին։ Ապա նա աղջկան քարշ է տվել մի որոշ տեղ՝ պահանջելով ձեռքերը մեջքին տանել։

Թեև Ֆիլդսի ղեկավար Լեոն Լոթը հայտնել է, որ շերիֆի տեղակալը հեռացվել է գործից, սակայն համոզմունք է հայտնել, որ նրա գործողություններն օրենքի շրջանակում էին, քանի որ աղջիկը հրաժարվել է կատարել Ֆիդսի պահանջները և անհարգալից վերաբերմունք ցուցաբերել: Բացի այդ, շերիֆը հայտնել է, որ Ֆիլդսի գործողություններին հավանություն են տվել դասարանում գտնվող ուսուցիչը և դպրոցի ադմինիստրացիայի ներկայացուցիչը, իսկ այդ պահին ներկա աշակերտները հանգիստ հետևել են տեղի ունեցածին և որևէ կերպ չեն միջամտել կատարվողին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը