Աշխարհ

29.10.2015 20:23


«Yamaha»–ն գերթեթև մեքենա է ստեղծել (լուսանկար)

«Yamaha»–ն գերթեթև մեքենա է ստեղծել (լուսանկար)

«Yamaha» ընկերությունը Տոկիոյում ընթացող ցուցահանդեսի ժամանակ գերթեթև սպորտային մեքենա է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է «Вести.ru»-ն:

3.9-մետրանոց «Yamaha Sports Ride»-ի քաշը կազմում է ընդամենը 750 կգ, ինչը հնարավոր է դարձել մեքենայի կառուցվածքում կարբոնի լայն օգտագործման շնորհիվ:

Նշվում է, որ թեթև քաշը պետք է դառնա արժանապատիվ արագության երաշխիք, քանի որ, թեև ընկերությունը չի հայտնել մեքենայի շարժիչի տվյալները, տեղեկություններ են տարածվել, որ նրա հզորությունը չի գերազանցում 100 ձիաուժը:

Բացի այդ, ընկերությունը խոստանում է տպավորիչ կառավարելիություն: «Yamaha»-ն, սակայն, չի հայտնել սպորտային մեքենայի հոսքային արտադրության մասին:

Այս խորագրի վերջին նյութերը