Աշխարհ

30.10.2015 07:40


Ոստիկանն ու անչափահասը պարային «մարտի» են բռնվել (տեսանյութ)

Ոստիկանն ու անչափահասը պարային «մարտի» են բռնվել (տեսանյութ)

Ամերիկյան Վաշինգտոնում կին ոստիկանը և անչափահասը պարային «ճակատամարտ» են կազմակերպել՝ որոշելու, թե նրանցից ով փողոցում մնալու իրավունք կստանա։ Համապատասխան տեսանյութը համացանց են ներբեռնել ականատեսները։

«mir24.tv»–ի փոխանցմամբ՝ քաղաքի ոստիկանությունն անչափահասների շրջանում բախումները կանխելու համար ամենատարբեր մեթոդների է դիմում։ Այս անգամ էլ, երբ դեռահասների երկու խմբի միջև վեճ է առաջացել, ոստիկանության սպան խնդրել է նրանց ցրվել։ Սակայն պատանիները չեն շտապել կատարել իրավապահի խնդրանքը։

Ի պատասխան՝ աղջիկներից մեկը մարտահրավեր է նետել ոստիկանին՝ առաջարկելով մրցել պարային մենամարտում։ Իրավապահ մարմինների աշխատակցուհին համաձայնել է, սակայն դրել է իր պայմանը՝ պարտվողը պետք է լքի փողոցը։

Ոչ ոք չէր սպասում, որ կին ոստիկանը կարող է իր պարով չզիջել մրցակցին։ Արդյունքում՝ հաղթել է կարգուկանոնը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը