Աշխարհ

30.10.2015 11:51


ՌԴ ինքնաթիռներն ամերիկյան ավիակրի կողքով են անցել մեկ մղոն հեռավորությամբ

ՌԴ ինքնաթիռներն ամերիկյան ավիակրի կողքով են անցել մեկ մղոն հեռավորությամբ

Ռուսական երկու Ту-142 հեռահար հակասուզանավային ինքնաթիռ շատ մոտ՝ ծովային մեկ մղոն հեռավորությամբ անցել է ամերիկյան «Ռոնալդ Ռեյգան» ավիակիր նավի մոտով։ Ի պատասխան՝ ավիակրից 4 կործանիչ է օդ բարձրացել։

«rbc.ru»–ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել, երբ «Ռոնալդ Ռեյգանը» գտնվում էր միջազգային ջրերում՝ Կորեական թերակղզուց քիչ հեռու, որտեղ ծրագրված մանևրներ էր իրականացնում։

Ինչպես հայտնել է «Stars and Stripes» ԱՄՆ ԶՈւ պարբերականը՝ ԱՄՆ ՌԾՈւ 7–րդ նավատորմի ներկայացուցչին հղումով, Ту-142–ները թռել են 150մ բարձրությամբ, որը հավասար է մեկ ծովային մղոնի (1,8 կմ)։ Ամերիկացի զինվորականները նախ փորձել են կապվել օդաչուների հետ ռադիոկապով, սակայն պատասխան չեն ստացել։ Դրանից հետո տագնապի ազդանշանով ավիակրից 4 F/A-18 Super Hornet կործանիչ է վեր բարձրացել։

7–րդ նավատորմի ներկայացուցիչ, լեյտենանտ Լորեն Քոուլը նշել է՝ ԱՄՆ–ը նախազգուշացնում է, որ «միջազգային ջրերում իրականացվող բոլոր գործողությունները պետք է համապատասխանեն մյուս երկրների իրավունքներին, որպեսզի գործեն առանց հնարավոր վտանգի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը