Աշխարհ

30.10.2015 12:24


Իրանի ԱԳՆ. «Միայն Սիրիայի ժողովուրդն իրավունք ունի որոշելու Ասադի քաղաքական ապագան»

Իրանի ԱԳՆ. «Միայն Սիրիայի ժողովուրդն իրավունք ունի որոշելու Ասադի քաղաքական ապագան»

Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ միայն Սիրիայի ժողովուրդն իրավունք ունի որոշելու Ասադի քաղաքական ապագան։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:

«Այն մարդիկ, ովքեր ուզում են ջնջել Բաշար ալ-Ասադին ցուցակից, պետք է շատ լավ իմանան, որ սիրիական կարգավորման քաղաքական գործընթացի շրջանակում միայն Սիրիայի ժողովուրդը կարող է որոշել նրա՝ իշխանությունում մնալու հարցը»,- ասել է Աբդոլլահիանը։

Նշենք, որ նա Իրանի պատվիրակության կազմում Վիեննայում մասնակցում է Սիրիայի հարցով հանդիպմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը